ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դժոխքի կրակի երկիր

Դժոխքի կրակի երկիր
18.12.2015 | 00:15

Հայկական ցեղասպանության պատճառով արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերության հետ համագործակցելուց: Նման մի փաստ էլ արձանագրվել է 2014-ին, երբ «Սան Լորենցոն»՝ նույնպես արգենտինական ֆուտբոլային ակումբ, հրաժարվեց ադրբեջանական ընկերության հետ ունեցած պայմանագրից: ՈՒրախալին այն է, որ սրանք ոչ թե քաղաքական փիար ակցիաներ են, այլ սեփական արժանապատվության հստակ ըմբռնման վկայություն: Միջանկյալ ասենք, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից է: Հուսանք, որ հանցագործի հետ շփվելու ժխտողական քաղաքականությունը կհասնի նաև Իսպանիա, մասնավորապես Մադրիդի «Աթլետիկո» ֆուտբոլային ակումբ, որի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս մարզաշապիկներին «Ադրբեջան. կրակի երկիր» գրությամբ: Հուսանք, որ այստեղ ևս կիշխի այն գիտակցումը, որ դա իրականում դժոխքի կրակի երկրի գովազդում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ